Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը Ֆրանսիայի կառավարությունում վերադասավորումներ կիրականացնի։ Այս մասին հայտնում է Agence France Presse-ը (AFP)՝ վկայակոչելով պետության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրին։
Ելիսեյան պալատի խորհրդականը տեղեկացրել է, որ կաբինետի կազմում փոփոխությունների մասին հայտարարությունը կլինի հինգշաբթի օրը՝ չնշելով օրվա ստույգ ժամը։



























