ԱՄՆ-ում երկարաձգել են արտակարգ դրության ռեժիմը՝ կապված անդրազգային հանցավոր կազմակերպությունների հետ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւս մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Լուրջ անդրազգային հանցավոր կազմակերպությունները շարունակում են արտակարգ եւ արտասովոր սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ տնտեսության համար: Ես մեկ տարով երկարացնում եմ արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարվել է 13581 գործադիր հրամանով՝ կապված անդրազգային հանցավոր կազմակերպությունների հետ»,-ասվում է հայտարարության մեջ։