Շվեդիայի ԱԳՆ-ն, Բաղդադում Շվեդիայի դեսպանությունը հրդեհելուց հետո, տեղեկացրել է, որ իր բոլոր աշխատակիցներն անվտանգության մեջ են, նրանց հետ մշտական կապ է պահպանվում։

«Բաղդադում դեսպանության բոլոր աշխատակիցներն անվտանգության մեջ են, նախարարությունը նրանց հետ մշտական կապի մեջ է»,- ասել է Շվեդիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը «Ռոյթըր» գործակալությանը։

Ավելի վաղ «Ռոյթըր» գործակալությունը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ հարյուրավոր ցուցարարներ հինգշաբթի վաղ առավոտյան ներխուժել էին Բաղդադում Շվեդիայի դեսպանություն եւ հրդեհել այն։ Դեսպանության աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել։ Ցույցը կազմակերպվել էր Շվեդիայում սպասվող Ղուրանի այրման նախաշեմին։