Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փոփոխություններ է արել կառավարությունում՝ առանցքային նախարարներին պահելով իրենց պաշտոններում և փոխարինելով կրթության և առողջապահության նախարարությունների ղեկավարներին, հայտնում է BFMTV-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի առողջապահության նոր նախարար է դարձել վարչապետ Էլիզաբեթ Բորնի կաբինետի ղեկավար Օրելյան Ռուսոն։ Նա այս պաշտոնում փոխարինել է Ֆրանսուա Բրոնին։

Ֆրանսիայի կրթության նախարարի պաշտոնը ստանձնել է ֆինանսների նախկին փոխնախարար Գաբրիել Աթալը։ Այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Պապ Նդիայը։