Ֆրանսիական բանակը բախվում է կադրերի սղության՝ ծառայության գրավչության բացակայության և ցածր աշխատավարձերի պատճառով, հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ վկայակոչելով բանակում իր աղբյուրը։
«Վերջին տարիներին բանակը դժվարացել է նոր կադրեր գտնել, ինչը կարելի է բացատրել մի քանի գործոններով՝ գրավչության պակասով, դժվար պայմաններով, ավելի ցածր աշխատավարձով, քան մասնավոր հատվածում», - հայտնում է Europe 1-ը։
Այս միտումն անհանգստացնում է ֆրանսիական բանակի ղեկավարությանը՝ Ուկրաինայի հակամարտության համատեքստում, նշում է ռադիոկայանը։ 2023 թվականին բանակը չի կարողանա հասնել հավաքագրման սահմանված թիրախներին և 1,5-2 հազար երիտասարդի պակաս կունենա, մինչդեռ ռադիոկայանը չի հստակեցնում, թե քանի հոգի էր նախատեսվում հավաքագրել։
Կադրային դժվարությունները բացատրվում են նաև նրանով, որ բանակը չի կարողանում իր շարքերում պահել զորակոչված և ենթասպաներին, նրանցից շատերը, ի վերջո, որոշում են գնալ մասնավոր հատված, հայտնում է Europe 1-ը։





























