ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմավարական սուզանավի մուտքը Հարավային Կորեայի Բուսան նավահանգիստ կարող է հանգեցնել մեր կողմից միջուկային զենքի օգտագործմանը: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կանգ Սուն Նամը։

Հյուսիսկորեական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կանգ Սուն Նամը նշել է, որ ԱՄՆ միջուկային ուժերը մտել են վտանգավոր ջրեր։

Նա բացատրել է, որ միջուկային զենքի կիրառումը հնարավոր է, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի վրա անխուսափելի միջուկային հարձակման դեպքում։