Կալիֆոռնիայից Powerball վիճակախաղի մասնակիցը 1,08 միլիարդ դոլար է շահել, հայտնել են վիճակախաղի կազմակերպիչները:

Սա Powerball-ի պատմության մեջ երրորդ ամենամեծ շահումն է և վեցերորդն ԱՄՆ-ի բոլոր վիճակախաղերի մեջ, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Powerball-ի կազմակերպիչների խոսքով՝ երջանիկ հաղթողը կարող է անմիջապես վերցնել 558 միլիոն դոլար, կամ ստանալ շահումները մաս-մաս՝ մրցանակը բաժանելով տարեկան 30 վճարումների։