Պենտագոնը հայտարարել է Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայության ուժեղացման մասին։ Իրանի ափեր կուղարկվեն երկու դեսանտային նավեր։ Այս մասին հայտնել է Պենտագոնի Կենտրոնական հրամանատարությունը:

Խոսքը USS Bataan ունիվերսալ դեսանտային նավի եւ USS Carter Hall դեսանտային նավի մասին է։ USS Thomas Hudner էսմինեցի եւ F-16 եւ F-35 կործանիչների ավիացիոն խմբի հետ համատեղ դրանք կգործեն Հորմուզի նեղուցի գոտում, որը միացնում է Պարսից եւ Օմանի ծոցերը։

Այս գոտին ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այդ նեղուցով է անցնում էներգառեսուրսների համաշխարհային առեւտրի զգալի մասը։