Նավթի համաշխարհային գներն ուրբաթ առավոտյան աճում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 0,88 տոկոսով ՝ հասնելով մեկ բարելի դիմաց 80,31 դոլարի, WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 0,86 տոկոսով ՝ հասնելով 76,31 դոլարի:




























