Ուկրաինայում հայտնել են խորհրդային ՀՕՊ համակարգի` արեւմտյան մոդելներով ամբողջական փոխարինման մասին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի օդուժի հրամանատարության ներկայացուցիչ Յուրի Իգնատը։
«Այո, մենք այսօր կորցնում ենք հին խորհրդային սպառազինության ներուժը, քանի որ մի կողմից շարքից դուրս է գալիս տեխնիկան, մյուս կողմից ՝ խորհրդային զենիթային հրթիռները քչանում են»,-ասել է РБК Украина-ին։
«Դրանք են՝ Ս-125, Բուկ-Մ1, Ս-300, որոնց վրա ապագայում չենք կարող հույս դնել»,-ասել է Իգնատը։
Նրա խոսքով՝ նախապատվություն է տրվում SAMP-T, Patriot, Iris-T, NASAMS, Crotale, ինչպես նաեւ Gepard համակարգերին։





























