Գերմանիան Ուկրաինային Leopard 1-ի առաջին տանկերն է փոխանցել։
Նոր փաթեթում ներառված են Leopard 1A5 առաջին տասը տանկերը եւ 80 RQ-35 Heidrun հետախուզական անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաեւ 20 MG3 գնդացիրներ, որոնք տեղադրված են Leopard 2 տանկերի, Marder ՀՄՄ-ների եւ Dachs ինժեներական զրահամեքենաների վրա; 1064 155 մմ տրամաչափի ծխային զինամթերք; 1 կամրջային համակարգ; 10 ցամաքային դիտողական ռադարներ; 16 Zetros բեռնատարներ; 4 մեքենա սահմանային պարեկության համար եւ 100 հազար առաջին օգնության դեղատուփ։





























