Ուկրաինայի մշակույթի եւ տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։

Նա հայտարարել է, որ պատերազմի ժամանակ մշակույթի վրա բյուջետային եւ մասնավոր միջոցներ ծախսելը պակաս կարեւոր չէ, քան անօդաչու թռչող սարքերի վրա:

Հուլիսի 20-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարչապետ Դենիս Շմիգալին առաջարկել է աշխատանքից ազատել Տկաչենկոյին եւ այդ պաշտոնում նշանակել մեկ այլ անձի։ Ավելի վաղ Ալեքսանդր Տկաչենկոն, չնայած հանրության կոչերին, նպատակահարմար էր համարել պետբյուջեից ավելի քան 500 մլն գրիվնա (ավելի քան 121 հազար եվրո) ծախսել Գոլոդոմորի՝ ուկրաինացի ժողովրդի ցեղասպանության ազգային թանգարանի շինարարությունն ավարտելու համար: