Միլիարդատեր Իգոր Կուդրյակովին մահացած են գտել Մոսկվայի իր տանը։ Այս մասին գրում է Shot Telegram ալիքը։

Ըստ ալիքի տվյալների՝ 63-ամյա գործարարի մարմինը գտել են Կուդրինսկայա հրապարակի բնակարանում։ Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը ուռուցքն է եղել, բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կուդրյակովը «Служба 77»  ապրանքների առաքման ծառայության հիմնադիրն էր, նա 2000-ականների սկզբին գլխավորում էր ընկերության տնօրենների խորհուրդը: 2006 թվականին ձեռնարկատերը ստանձնել է «Մոսկվայի շրջանի պետական բնակարանային տեսչության» գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։