ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է իր Մար-ա-Լագոյի կալվածքից Իսրայելին վերադարձնել հին կերամիկական նավթային լամպերը, որոնք Իսրայելի Ազգային գանձերի հավաքածուի մաս են կազմում, այն բանից հետո, երբ Իսրայելի հնությունների վարչությունը արշավ է սկսել դրանք վերադարձնելու համար, գրում է Wall Street Journal-ը:

Պարբերականը հայտնում է, որ լամպերն ԱՄՆ են առաքվել 2019 թվականին, այն բանից հետո, երբ առաջարկվել է դրանք նվիրել Թրամփին՝ ի երախտագիտություն Իսրայելին ցուցաբերած աջակցության։ Սակայն որոշվել է դրանք մի քանի շաբաթով ժամանակավոր ցուցադրել Սպիտակ տանը, իսկ հետո վերադարձնել Իսրայել։ Ավելի ուշ հանգամանքների բերումով և կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով արտեֆակտների վերադարձը հետաձգվել է։ Նշվում է, որ այս ընթացքում Թրամփը եղել է ոչ թե լամպերի տերը, այլ «իրականում հանդես է եկել որպես դրանց պահապան»։

«Քանի որ իրերը ցուցադրվել են այնպես, ինչպես ի սկզբանե նախատեսված էր, գրասենյակը արագացնելու է դրանց վերադարձը կազմակերպության ներկայացուցչին», - ասվում է Թրամփի խոսնակի հայտարարության մեջ՝ նշելով, որ լամպերը սահմանափակ ժամանակով են ստացվել ցուցահանդեսին մասնակցելու համար։