Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակման սպառնալիքներն անընդունելի են, ՄԱԿ-ի ԱԽ նիստին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն։
«Սև ծովի ջրային տարածքով լողացող քաղաքացիական նավերի վրա հնարավոր հարձակման մասին սպառնալիքներն անընդունելի են։ Մենք նաև անհանգստացած ենք Սև ծովում տեղակայված ծովային ականների մասին հաղորդումներից, որոնք սպառնալիք են ստեղծում քաղաքացիական նավագնացության համար»,- ասել է ԴիԿարլոն։
Ըստ նրա, ՄԱԿ-ը համառորեն կոչ է անում ձեռնպահ մնալ ցանկացած հետագա հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են վատթարացնել առանց այդ էլ վտանգավոր իրավիճակը։





























