ԱԳՆ-ն հրապարակվել է Երեւանիավագանու ընտրության լուսաբանելու համար օտարերկրյա լրատվամիջոցների հավատարմագրման կարգը։ 

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու հերթական ընտրությունները լուսաբանել ցանկացող օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնող լրատվամիջոցների ներկայացուցիչները, ներառյալ ԱԳՆ տարեկան հավատարմագրում անցած լրագրողները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրվելու համար պետք է մինչեւ սեպտեմբերի 7-ը նախնական հավատարմագրում (կարճաժամկետ հավատարմագրում) անցնեն Արտաքին գործերի նախարարությունում:

Հավատարմագրման կարգին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետեւյալ հղումով։