Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլի զոքանչին՝ Չհվե Ըն Սունին ձերբակալել են փաստաթղթերի կեղծման գործով, հաղորդում է RBC-ն։
Դատարանի որոշման հրապարակումից հետո 76-ամյա Չհվե Յուն Սունն ուշագնաց է եղել։
2021 թվականին նա դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման ՝ 2013 թվականին Սոննամում հղամաս գնելիս բանկային քաղվածքը կեղծելու մեղադրանքով։ Նա, ըստ դատարանի տվյալների, կեղծել է հաշվին 34,7 միլիարդ վոն (27 միլիոն դոլար) մուտքագրելու մասին տեղեկանքը։





























