«Դանիացի հայրենասերներ» (Danske Patrioter) ծայրահեղական խմբավորման անդամները ուրբաթ Կոպենհագենում Իրաքի դեսպանատան առջեւ հրկիզել են Ղուրանի պատճենը եւ պղծել հանրապետության պետական դրոշը, հաղորդում է BBC-ն:

Տեսանյութում երեւում է, որ ակտիվիստներից մեկն այրում է մահմեդականների սուրբ գիրքը։ Ակցիային, որն անցկացվել է Իրաքի դեսպանատան շենքի դիմաց, մասնակցել է առնվազն հինգ մարդ։