Կոպենհագենում Ղուրանի այրմանն ի պատասխան՝ Բաղդադում պաշարել են Դանիայի դեսպանատունը։

Բողոքի ակցիային մի քանի հարյուր մարդ է հավաքվել։ Դատելով տեղի կադրերից՝ նրանք բառացիորեն շրջափակել են դիվանագիտական առաքելության շենքը, գրում է ren.tv-ն։

Դանիան հասցրել է տարհանել դեսպանատան աշխատակիցներին հատուկ նշանակության ուժերի քողի տակ: Սակայն ցուցարարները չեն պատրաստվում ցրվել, նրանք փակում են ճանապարհները եւ արդեն բախումներ են սկսվել ոստիկանության հետ։ 

Նշենք, որ նախօրեին Կոպենհագենում Ղուրանն այրելու ակցիա է անցկացվել։ Ավելի վաղ Շվեդիայում նման ակցիայից հետո հարձակում էր իրականացվել Իրաքում Շվեդիայի դեսպանատան վրա։