«Времена года» առեւտրի կենտրոնում խողովակի պայթելու հետեւանքով բոլոր մահացածները՝ չորս հոգի, կանայք են, լրագրողներին ասել է մայրաքաղաքի դատախազության մամուլի քարտուղար Լյուդմիլա Նեֆյոդովան, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Շաբաթ օրը «Времена года» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել տաք ջրի խողովակի պայթյուն։ «Ներկայում դատախազներն աշխատում են պատահարի վայրում։ Բոլոր պատճառների եւ հանգամանքների պարզումը վերահսկվում է։ Ներկայում մենք ունենք տվյալներ չորս մահացած կանանց մասին»,- ասել է Նեֆյոդովան։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ մի քանի մարդ չի կարողանում դուրս գալ շենքից։ Մեկ մարդ որոնվում է։