Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ, տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул Первого» Թելեգրամ-ալիքը։

«Առաջինին (Լուկաշենկոյին- ծան.՝ խմբ.) դիմավորում են Սանկտ Պետերբուրգում»,- նշվել է հրապարակման մեջ։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Բելառուսի նախագահը հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 23-ին Ռուսաստանում։ Նշվել էր, որ բանակցությունների օրակարգը որոշված է, քննարկվելու են բազմաթիվ թեմաներ, այդ թվում անվտանգության, միջազգային օրակարգի հարցեր, տնտեսական փոխգործակցությունը, միութենական ծրագրերի իրականացումը, անօրինական պատժամիջոցային ճնշմանը համատեղ դիմակայությունը։