ԱՄՆ վարչակազմը՝ գործող նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ,  ԱՄՆ-ն ներքաշում է երրորդ աշխարհամարտի մեջ։ Այս մասին իր տեսադիմումում հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա կարծում է, որ սա բխում է Չինաստանի շահերից, որը ԱՄՆ գործող նախագահի ընտանիքին միլիոնավոր դոլարներ է վճարել։ Թրամփը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության   միտքն անգամ  խելագարություն է համարել։