Ուկրաինան հատարարում է հեռահար հրթիռների անհրաժեշտության մասին, մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատասխանում է, որ իր պաշարներն անբավարար են, գրում է The Washington Post-ը։

Ավելին՝ Պենտագոնում կարծում են, որ Կիևը դրանց կարիքը չունի։

Ամերիկյան պաշտոնյաների կարծիքով, «ATACMS»-ների ուղարկումը էականորեն կվնասի հնարավոր այլ հակամարտություններին ԱՄՆ-ի պատրաստականությանը։

Կիևին 300 կմ շառավղով գործողության «ATACMS» հրթիռներն անհրաժեշտ են ռազմաճակատի գծից հեռու ՌԴ հրամանատարական կետերի և լոգիստական գոտիների ոչնչացման համար։