Դանիայի կառավարությունը դատապարտել է Կոպենհագենում Իրաքի դեսպանատան մոտ Ղուրանի հրկիզման գործողությունը, տեղեկացվում է կառավարության կայքում։
«Սրբազան տեքստերի և կրոնական այլ խորհրդանիշների այրումը ամոթալի գործողություն է, որը չի հարգում մյուսների կրոնը։ Սա սադրիչ գործողություն է, որը վիրավորում է բազմաթիվ մարդկանց և պատնեշ ստեղծում տարբեր կրոնների և մշակույթների միջև»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ, որտեղ նշվում է նաև, որ Դանիայում դավանական ազատություն է, և երկրի բազմաթիվ քաղաքացիներ մուսուլմաններ են։
«Դանիան ընդգծում է, որ անհրաժեշտ է հարգել կարծիքների արտահայտման և հավաքների ազատությունը։ Դանիան պաշտպանում է բողոքի իրավունքը, սակայն նշում է, որ այն պետք է խաղաղ լինի»,- ասել են թագավորության իշխանությունները, գրում է Delfi-ն։





























