Գերմանիայի մայրաքաղաքում հուլիսի 22-ին 45-րդ անգամ անցկացվեց Christopher Street Day ԼԳԲՏ քայլերթը։ Շարասյունի շարժման երկայնքով նախապես ծիածանագույն դրոշներ էին ամրացվել։ Դրանցից մեկը հայտնվել էր դաշնային կանցլերի գերատեսչության շենքին, մյուսը՝ Իբն-Ռուշդ մզկիթի վրա։ Մզկիթը ստեղծվել է 2017 թ․ ս․Հովհաննես լյութերական եկեղեցու կողաշենքում, ստեղծողները ցանկանում էին իսլամը հաշտեցնել եվրոպական արժեքների հետ։ Մզկիթն, ընդհանուր առմամբ, 700 հավատավոր ունի, տղամարդիկ ու կանայք միասին են աղոթում։ 2022-ին դրա վրա արդեն եղել է ԼԳԲՏ դրոշը։ Այն ժամանակ ասվում էր, որ դա պատմության մեջ առաջին դեպքն է եղել։ Դրանից հետո մզկիթի հավատավորներին սկսել էին սպառնալ դատաստանով, իսկ Ռամզան Կադիրովը նրանց «դժոխքի տանջանքներ» էր խոստացել։
Ուրբաթ ԼԳԲՏ դրոշի տեղակայման գործողությունը ոստիկանությունն էր պահպանում։ Մասնակիցներից ոմանք արևապաշտպան ակնոցներով ու դիմակներով էին, որպեսզի ազգականները նրանց չճանաչեին։ Մզկիթի հիմնադիրներից մեկը՝ Սեյրան Աթեսը պատմել է BILD-ին, որ իրեն մինչև հիմա կանոնավոր կերպով սպառնում են։





























