ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ գաղտնի փաստաթղթերի հանդեպ անթույլատրելի վերաբերմունքի գործով, դատավարությունը սկսվելու է հաջորդ տարվա մայիսի 20-ից, ուրբաթ՝ հուլիսի 21-ին սահմանել է Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Փիրսի շրջանային դատավոր Էյլին Քենոնը։ Թրամփի փաստաբանները բողոքել են այդ ամսաթվի նշանակման դեմ՝ ընդգծելով, որ իրենց պաշտպանյալի գործով ցանկացած  դատավարություն պետք է անցկացվի 2024 թ․նոյեմբերին կայանալիք  ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո։

Թրամփի ներկայացուցիչը հայտարարել է, որ դատավարության գրաֆիկը «թույլ է տալիս Թրամփին և նրա իրավաբանական թիմին շարունակել պայքարը» այս քրեկանան գործի դեմ, գրում է DW-ն։ ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթի գրասենյակի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից։