Սուրբ Ղուրանի պղծման փաստի շվեդական կառավարության սոսկ հայտարարությամբ դատապարտումը բավարար չէ, այդ երկրի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկի այդ հանցագործության մեղավորներին, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Ինչպես տեղեկացնում ԻՐՆԱ-ն, Ռայիսին դատապարտել է մուսուլմանների սրբազան գրքի պղծման նկատմամբ շվեդական կառավարության վարքագիծը։
«Շվեդիայի կառավարությունը պետք է նաև իմանա, որ հանցագործին պաշտպանելով՝ նա պատերազմական դիրք է զբաղեցրել իսլամական աշխարհի դեմ և հարուցել մուսուլմանական ժողովուրդների և նրանց բազմաթիվ կառավարությունների ատելությունն ու թշնամանքը»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ, Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել էր, որ Թեհրանը մտադիր չէ ընդունելու Շվեդիայի նոր դեսպանին և իր նոր դեսպանին չի ուղարկի Ստոկհոլմ՝ իսլամական սրբությունների հանդեպ ոտնձգությունների շարունակման պատճառով։





























