ԱՄՆ-ում հաջողությամբ ստրատոսֆերայից լրտեսող ԱԹՍ են փորձարկել։

Արձակումը տեղի է ունեցել Նյու Մեքսիկո նահանգի անապատում։  Phasa35 անօդաչու հետախույզը ստեղծել է BAE Systems բրիտանական կորպորացիան։ Այն բարձրացել է 20 կմ, որտեղ մնացել է 24 ժամ։ Ստեղծողները հավաստիացնում են, որ այն կարող է օդում մնալ մեկ տարի՝ արևային մարտկոցներից սնուցման շնորհիվ։

20 կմ բարձրության վրա ռադարները չեն տեսնում անօդաչուն, այն անխոցելի է ՀՕՊ համակարգերի համար։ «Այն կարող է վճռական դեր խաղալ նաև Ուկրաինայի պատերազմում»,- գրում է  BILD-ը։