Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն վիրահատության պատճառով հետաձգել է  այցելությունը Թուրքիա։

Ըստ «Kan»-ի՝ այցը կարող է կայանալ առնվազն սեպտեմբերին։

Նշվում է, որ Նաթանյահուն ծրագրել էր այցելել նաեւ Կիպրոս։

Հիշեցնենք, որ Նաթանյահուն վիրահատվել է սրտի կարդիոխթանիչի տեղադրման համար: