Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ է հրավիրում։
Ինչպես տեղեկացնում է DPA գործակալությունը, այս որոշումը Ստոլտենբերգն ընդունել է Զելենսկիի խնդրանքով, հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին՝ դեսպանների մակարդակով։
Կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն վերջին իրադարձությունների վերաբերյալ և կքննարկեն Սև ծովով ուկրաինական հացահատիկի տեղափոխման հարցը, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։





























