Սոցկայքերում հայտնվել է Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի նախկին կիսապաշտպան, 34-ամյա Մեսութ Օզիլի լուսանկարը, որում երևում է նրա կրծքին արված գորշ գայլի պատկերով դաջվածքը։ Այսպես է իրեն անվանում Bozkurtlar («Բոզկուրտ» կամ «Գորշ գայլեր») թուրքական ուլտրազգային ռազմականացված կազմակերպությունը։
ԳԴՀ հատուկ ծառայությունների տվյալներով, Գերմանիայում այդ կազմակերպության մոտ 200 000 հետևորդ կա։ Դա երկրի խոշորագույն աջ ծայրահեղական խմբավորումն է։ Նրանք կողմնակից են ռասայական գերազանցության, հակասեմականության, հայատյացության և իսլամականության գաղափարախոսությանը։
Գայլը ոռնում է դեպի երկինք, որտեղ ծածանվում է երեք կիսալուսիններով դրոշը։ Սա Օսմանյան կայսրության ռազմական դրոշն է, որ խորհրդանշում էր նրա տիրապետությունը երեք մայրցամաքներում՝ Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում, գրում է Bild-ը։ Հիմա դա թուրքական աջ արմատական Ազգային շարժում կուսակցության (ԱՇԿ) դրոշն է։ «Բոզկուրտը» համարվում է դրա երիտասարդական թևը։ ԱՇԿ-ն պաշտպանում է Էրդողանին, որի մոլի կողմնակիցն է Օզիլը։ 2019 թվականին նախագահը ֆուտբոլիստի հարսանիքի կնքահայրն է եղել





























