Կնեսետի (Իսրայելի խորհրդարան) պատգամավորները ձայների մեծամասնությամբ երկուշաբթի երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ հավանություն են տվել առաջին օրինագծին՝ դատական բարեփոխման շրջանակում, որն առաջ է բերել ընդդիմության զանգվածային բողոքները։

Փաստաթղթին աջակցել է 64 պատգամավոր 120 տեղանոց խորհրդարանում։ Նրանք ներկայացնում են կառավարող կոալիցիան, 56 ընդդիմադիր խորհրդարանականներ բոյկոտել են քվեարկությունը եւ հեռացել խորհրդարանի դահլիճից։