ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական գործերի տեղակալ Վիկտորյա Նուլանդը ժամանակավորապես կկատարի պետքարտուղարի առաջին տեղակալի պարտականությունները թոշակի անցնող Վենդի Շերմանի փոխարեն, տեղեկացրել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Նախագահ Բայդենը խնդրել է Վիկտորյա Նուլանդին կատարել պետքարտուղարի առաջին տեղակալի պարտականություններն այնքան ժամանակ, մինչեւ որ նշանակվի մեր հաջորդ առաջին տեղակալը։ Մեր բախտը բերել է, որ կա դիվանագետ՝ նրա փորձով, հմտություններով եւ պետդեպարտամենտին նվիրվածությամբ, որը կարող է ստանձնել լրացուցիչ պարտավորություններ»,- նշվել է հաղորդագրությունում։

Բլինքենը տեղեկացրել է, որ Շերմանի վերջին աշխատանքային օրը լինելու է հուլիսի 28-ը։