Մոտավորապես 60-70 սև դելֆին  (գրինդ) է նետվել Արևմտյան Ավստրալիա նահանգի հարավային լողափ։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Արգելոցների և վայրի բնության տարածաշրջանային ծառայությունը։

«Արևմտյան Ավստրալիա նահանգի բնության պահպանման և կենսաբազմազանության պահպանման դեպարտամենտը հետևում է իրադարձությունների զարգացմանը և օգնում լուծել խնդիրը»,- ասվում է ծառայության հայտարարության մեջ։

Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին «չմոտենալ լողափին»։ Ականատեսներից մեկի վկայությամբ, դելֆինները ափ են նետվել ցերեկը։ Նրանք դեռ ողջ են և անգամ փորձում են իրար հրել ջուրը, ասել է նա Guardian-ին։

Սև դելֆինները կամ գրինդերը, կարող են հասնել մինչև 8 մ երկարության և կշռել մոտ 800 կգ։ Դրանք հանդիպում են բոլոր ծովերում, բացի բևեռայիններից, սև դելֆիններին հազվադեպ կարելի է տեսնել առափնյա մասում։