Սինգապուրում այս շաբաթ կախաղան կհանվեն թմրանյութերի տարածման համար երկու  դատապարտվածներ, այդ թվում՝ առաջին կնոջը, որը մահապատժի է դատապարտվում գրեթե 20 տարվա ընթացքում, հայտնում է CNA-ն։

Պարբերականի տվյալներով՝ դատապարտված Սարիդեւի Ջամանին մահապատժի կենթարկվի ուրբաթ օրը։ 2018 թվականին նա մահապատժի է դատապարտվել մոտ 30 գրամ հերոին վաճառելու համար։

«Դատավճռի իրականացման դեպքում, նա կլինի առաջին կինը, որ մահապատժի է ենթարկվում Սինգապուրում 2004 թվականից ի վեր, երբ 36-ամյա վարսավիր Յեն Մեյ Վոենը կախաղան հանվեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար», - ասել է Կոկիլա Աննամալայը՝ «Տրանսֆորմատիվ արդարադատության կոլեկտիվ» տեղական իրավապաշտպան կազմակերպության (TJC) ակտիվիստը:

Հստակեցվում է, որ չորեքշաբթի պետք է մահապատժի ենթարկվի ևս մեկը՝ 50 գրամ հերոինի ապօրինի շրջանառության համար դատապարտված տղամարդը։

TJC-ն հայտարարել է, որ երկու բանտարկյալներն էլ սինգապուրցիներ են, և ընտանիքները ծանուցվել են նրանց մահապատժի ամսաթվերի մասին:

Սինգապուրում մահապատիժ է սահմանված որոշ հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանության և մարդու առևանգման որոշ ձևերի համար: Այն նաև ունի թմրամիջոցների մասին աշխարհի ամենախիստ օրենքներից մի քանիսը, որոնցից 500 գրամ կանեփի և 15 գրամ հերոինի շրւանառության համար մահապատիժ է նախատեսվում:

Առնվազն 13 մարդ կախաղան է բարձրացվել այն բանից հետո, երբ կառավարությունը վերսկսել է մահապատիժները՝ COVID-19 համաճարակի ընթացքում երկամյա դադարից հետո։