Վատիկանում 7 տարի եւ երեք ամիս ժամկետով ազատազրկում են պահանջել կարդինալի համար, որը մեղադրվում է խարդախության, չարաշահումների, կեղծ տեղեկատվության տրամադրման, կոռուպցիայի, փողերի լվացման, գաղտնի փաստաթղթերի հրապարակման մեջ։
Ընդհանուր առմամբ 11 ֆիգուրանտների համար պահանջվել է 73 տարվա ազատազրկում։
Կարդինալը, որը գործարքի կնքման պահին զբաղեցնում էր Վատիկանի պետքարտուղարի ընդհանուր հարցերով տեղակալի պաշտոնը, հերքել է իր մեղքը: Նրա փաստաբանների հայտարարության համաձայն՝ մեղադրող կողմը «հաշվի չի առնում դատավարության ընթացքը, որը ցույց է տվել կարդինալի բացարձակ անմեղությունը մեղադրանքի բոլոր կետերով»։
Սա Վատիկանի պատմության մեջ ամենախոշոր գործընթացն է ֆինանսական հանցագործությունների ոլորտում։



























