Նիգերի մայրաքաղաք Նիամեյում նախագահական պալատի մոտ հրաձգության ձայներ են լսվել, հաղորդում է TV5MONDE հեռուստաալիքը։

Ավելի վաղ նախագահական գվարդիայի զինվորները երկրի մայրաքաղաք Նիամեյում արգելափակել են նախագահական պալատը: Նիգերի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ երկրի բանակը չի աջակցել մի շարք զինվորականների հակապետական ապստամբությանը եւ նրանց վերջնագիր է ներկայացրել։