Պետդեպարտամենտը հերքել է Վրաստանում ամերիկյան դիվանագետների՝ նախկին նախագահ Սահակաշվիլիի գործին   միջամտելու մասին հաղորդումը։

«Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունը երբեք չի զբաղվել Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի շահերի ներկայացմամբ»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը, հաղորդում է Ամերիկայի ձայնը։ Նա ավելացրել է, որ դեսպանատան աշխատակիցները հանդիպում են ամենատարբեր մարդկանց և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես ամբողջ աշխարհի ԱՄՆ դեսպանություններն ու հյուպատոսությունները։