Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ է արել Հնդկաստանին հանել որոշակի կարգի բրնձի արտահանման սահմանափակումները՝ հայտարարելով, որ դա կազդի գլոբալ արժեզրկման վրա։

Հուլիսի 20-ին Հնդկաստանն արգելել էր բացի բասմատի տեսակից, սպիտակ բրնձի արտահանումը, որպեսզի մեծացնի ներքին մատակարարումներն ու վերահսկի մանրածախ գները, տեղեկացնում է Սինխուան։

Այդպիսի սահմանափակումները կարող են մեծացնել աշխարհի տարբեր մասերում սննդամթերքի գների փոփոխականությունը և հանգեցնել պատասխան միջոցների, որոնք կարող են գլոբալ վնաս հասցնել, երեքշաբթի հայտարարել է ԱՄՀ հետազոտական դեպարտամենտի գլխավոր տնտեսագետ և տնօրեն Պիեր Օլիվյե Գուրինշան։