Ավստրալիայում անասնաբույժները մահացու քնաբեր են ներարկել ափ նետված 45 կետաձկան, որպեսզի չերկարաձգվեն նրանց տառապանքը ձախողված փրկարարական գործողությունից հետո, որին մասնակցում էին հարյուրավոր մարդիկ, հայտնում է The Associated Press-ը:

Սովորական կետերի վտառը նետվել է Չեյնսի լողափ, որը գտնվում է Արևմտյան Ավստրալիայի նախկին Ալբանի կետորսական կայանից արևելք: Դա տեղի է ունեցել հուլիսի 25-ին։ Չնայած  վայրի բնության պահպանության 100 մասնագետների  և 250 կամավորների ջանքերին, ափ նետված 52 կետեր անկել են: Օրգանիզմի սառեցման պատճառով երկու կամավոր բժշկական օգնության կարիք է ունեցել:

Մնացած 45-ը էվթանազիայի են ենթարկվել հուլիսի 26-ին այն բանից հետո, երբ նրանց ավելի խորը ջրեր տանելու փորձերն անհաջողության են մատնվել: Փրկված կետերը շարունակաբար վերադարձել են ծանծաղուտ, ասվում է Արևմտյան Ավստրալիայի արգելոցների և վայրի բնության ծառայության հայտարարության մեջ:

«Ցավոք, որոշում կայացվեց էֆթանազիայի ենթարկել մնացած կետերին՝ նրանց տառապանքը չերկարացնելու համար։ Դա բարդ որոշում էր բոլոր ներգրավվածների համար, բայց կետերի բարեկեցությունը առաջնահերթ էր», - նշում է գերատեսչությունը:

Կետերի դիակներից կվերցվեն կենսանյութի նմուշներ՝ վերլուծության համար՝ նախքան դրանք թաղելը ցամաքում: Վայրի բնության մասնագետները ենթադրել են, որ ափ նետվելը կարող է վտառի ներսում սթրեսի կամ հիվանդության նշան լինել, բայց պատճառները, հավանաբար, առեղծված կմնան: