ԿԺԴՀ-ն կորեական  պատերազմի ավարտի 70-ամյակի առիթով Փխենյանում անցկացված ռազմական շքերթի ժամանակ առաջին անգամ ցուցադրել է «Խիել-1» ստորջրյա անօդաչուն։

Շքերթին ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բարձրաբեմից հետևում էր նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Խիել» ստորջրյա անօդաչուն առնվազն 10 մ երկարություն և մոտ 1,5 մ տրամագիծ ունի։

Շքերթին ցուցադրվել են նաև հյուսիսկորեական «Խվասոնփխո-17» և «Խվասոնփխո-18» ծովային բալիստիկ հրթիռները։