Բրիտանուհին անհայտ տղամարդուց ժառանգել է 231 հազար դոլար կարողություն, գրում է Daily Star-ը։ Բրիտանուհու խոսքով՝ սկզբում նա կարծել է, որ խաբեբաների թիրախ է դարձել։

Աննա Ֆիլիպսը 231,000 դոլար է ժառանգել տարեց ազգականից, չնայած նրան երբեք չի հանդիպել: Ինչպես պատմել է կինը, նամակ է ստացել, որ այս գումարը մահացած Ջորջ Անդերսոնի կարողության մի մասն է։

«Ես անմիջապես մտածեցի, որ դա խարդախություն է:  Կյանքումս երբեք չեմ լսել այս մարդու մասին»,- ասում է բրիտանուհին։

Անդերսոնը մահացել է առանց կտակ թողնելու։ Տղամարդն ուներ ընդամենը մեկ երեխա, բացի այդ, Ջորջը մահանալիս  ամուրի է եղել։ Երբ փորձագետներն ու իրավաբանները սկսել են ուսումնասիրել նրա տոհմածառը, նրանք ողջ աշխարհում գտան բրիտանացու հարազատներին, որոնց թվում էր Աննան։

«Այնքան ամոթ է, որ ես երբեք չեմ ճանաչել նրան կամ երբևէ չենք հանդիպել»,- մեկնաբանել է Ֆիլիպսը։

Աննան հավելել է, որ հանկարծակի ժառանգությունն օգնել է իրեն և ամուսնուն ժամանակից շուտ մարել հիփոթեքը։

«Գումարի մի մասը տվել ենք երեխաներին»,- ասել է նա։