Rheinmetall ընկերությունը պատրաստվում է Ուկրաինայի տարածքում վերանորոգել Ուկրաինայի զինված ուժերին փոխանցված զինտեխնիկան։
«Ներկայումս Գերմանիայում մենք արդեն վերապատրաստում ենք ուկրաինացիներին այս աշխատանքի համար։ Մենք ցանկանում ենք սկսել աշխատանքը ամառային արձակուրդներից հետո»,- ասել է Rheinmetall-ի ղեկավար Արմին Փափերգերը:
Ռազմական փորձագետների կարծիքով՝ Գերմանիայից մատակարարվող ժամանակակից Լեպարդ 2 A6 տանկերի սպասարկումը չափազանց կարևոր է դրանց երկարակեցության համար:
Առայժմ ուկրաինացի զինվորականները չեն հայտնել իրենց հանձնված Լեոնարդ տանկերի լուրջ վնասների մասին։ Չնայած դրան՝ մեքենաները, ինչպես նաև դրանց վրա տեղադրված զինատեսակները պետք է պարբերաբար ստուգվեն։





























