ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի դաշնակիցներին և գործընկերներին՝ պաշտպանվելու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Պեկինի «ահաբեկումից»:
Նա բացատրել է, որ ԱՄՆ-ը կպաշտպանի իր դաշնակիցներին Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում Չինաստանի «վախեցնելուց»։
«Մենք անհանգստացած ենք Արևելա-չինական ծովից մինչև Հարավ-չինական ծով և հենց այստեղ՝ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան հատվածում [Չինաստանի կողմից] ահաբեկումներից, և մենք կշարունակենք աջակցել մեր դաշնակիցներին և գործընկերներին, որոնք դիմակայում են նման ահաբեկմանը», - ասել է նա: Օսթինը լրագրողների հետ զրույցում՝ Բրիսբենում, որտեղ Պենտագոնի ղեկավարը բանակցություններ էր վարում իր ավստրալացի գործընկեր Ռիչարդ Մարլեսի հետ:
«Ամերիկայի Ձայնի» փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը և Ավստրալիան անհանգստացած են միջազգային իրավունքից հեռանալու Չինաստանի փորձերից, հավելել է Օսթինը։





























