Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ամենօրյա ամփոփագրում կանխատեսում է աֆրիկական երկրների համար պարենամթերքի հետ կապված իրավիճակը այն բանից հետո, երբ Ռուսաստանը դուրս եկավ հացահատիկի գործարքից։
«Ուկրաինայում պատերազմի հետևանքներն, ամենայն հավանականությամբ, առնվազն երկու տարով կխորացնեն Աֆրիկայում պարենամթերային անվտանգության բացակայության խնդիրը»,- ասվում է զեկուցագրում։
Հացահատիկի գործարքը փաստացի մեկ տարվա ընթացքում հնարավորություն էր տալիս ուկրաինական հացահատիկն անվտանգ տեղափոխել սևծովյան նավահանգիստներով, չնայած ռազմական գործողություններին, գրում է Bild-ը։ Այդպիսով, մոտ 30 մլն տոննա ցորեն է հասել Աֆրիկա՝ պարենամթերքով ապահովելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Եթովպիան, Քենիան, Սոմալին և Սուդանը, գրում է բրիտանական հետախուզությունը։ Հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալն արդեն իսկ հանգեցրել է գների աճի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին փորձում է հանգստացնել աֆրիկական երկրների ներկայացուցիչներին։ Մասնավորապես Պուտինը խոստացել է որոշ աֆրիկական երկրների անվճար 25-50 հազ-ական տոննա հացահատիկ մատակարարել։ Նախագահի կարծիքով, սա լիարժեք փոխարինում է հացահատիկի գործարքին, որի դեպքում, ըստ Պուտինի, մեծ շահույթ էին ստանում արևմտյան հարուստ երկրները։





























