Սինգապուրում հուլիսի 28-ին գրեթե 20 տարվա մեջ առաջին անգամ կին է ենթարկվել մահապատժի։ Քաղաք-պետության 45-ամյա քաղաքացի Սարիդևի Ջամանին մեղավոր է ճանաչվել 2018 թվականին 30 գ հերոին վաճառելու համար։
Սարիդևի Ջամանին կլինի թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտվածների մեջ 3 օրում մահապատժի ենթարկված երկրորդ անձը, իսկ 2022 թվականի մարտից ի վեր՝ ընդհանուր առմամբ 15-րդը, հայտնում է BBC-ն։
Նախորդ մահապատժի ենթարկված կինը վարսավիր Յեն Մեյ Վոենն էր 2004 թվականին:
Սինգապուրն ունի աշխարհի ամենախիստ օրնեսդրություններից մեկը թմրանյութերի դեմ պայքարում:
Իշխանությունները պնդում են, որ թմրանյութերի մասին խիստ օրենքներն օգնում են Սինգապուրին մնալ աշխարհի ամենաանվտանգ վայրերից մեկը։ Մահապատիժը վայելում է հանրային լայն աջակցություն:
Չինաստանի, Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ մեկտեղ Սինգապուրը շարունակում է մնալ այն չորս երկրներից մեկը, որոնք վերջերս թմրանյութերի համար մահապատիժ են իրականացրել, հայտնում է Amnesty International-ը:



























