Գիտնականները վերակենդանացրել են որդերին, որոնք մոտ 46 հազար տարի մնացել են մշտնջենական սառույցի մեջ:
PLOS Genetics-ից հայտնել են, որ որդերը վերցվել են Սիբիրում 40 մ խորության վրա գտնվող ջրամբարից։
«Մենք ներկայացնում ենք ճշգրիտ ռադիոածխածնային թվագրում, որը ցույց է տալիս, որ Panagrolaimus տեսակի առանձնյակները կրիպտոբիոզի մեջ են եղել ուշ պլեյստոցենի շրջանից (մոտ 46,000 տարի առաջ)»,- ասվում է հետազոտության մեջ, փոխանցում է РБК-ն:
Ճիճուները կենդանացել են ջրով և սննդով և ապրել ընդամենը մեկ ամսից պակաս, ասել են գիտնականները Sky News-ին: Այս ընթացքում նրանց հաջողվել է որդերի ավելի քան 100 նոր սերունդ տալ։ Հետազոտության ղեկավար Թեյմուրազ Կուրցչալիան նշել է, որ որդերը կանխատեսվածից շատ ավելի երկար են եղել անաբիոզի վիճակում։
«Դա նման է «Քնած գեղեցկուհու» հեքիաթին, բայց շատ ավելի երկար ժամանակով», - ասաց նա:
Գիտնականները նշում են, որ հետազոտությունը կարևոր է էվոլյուցիայի գործընթացն ուսումնասիրելու համար։



























