Լենինգրադի մարզում մեքենան բախվել է եղջերուի, մեքենայի վարորդը մահացել է, երեք ուղեւորները, ներառյալ երկու աղջիկ, ուղարկվել են հիվանդանոց։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ-ին։
Ինչպես պարզել են ոստիկանության աշխատակիցները պատահարի վայրում, Mazda CX7 մեքենան, որը վարում էր 45-ամյա մի տղամարդ, վրաերթի է ենթարկել եղջերուին, ինչից հետո հայտնվել է անտառագծին։
«Պատահարի հետեւանքով վարորդը ստացած վնասվածքներից, որոնք անհամատեղելի էին կյանքի հետ, մահացել է։ Նրա ուղեւորները՝ 43-ամյա մի կին եւ 14 եւ 7 տարեկան անչափահաս աղջիկներ, հոսպիտալացվել են բավարար վիճակում»,- նշվել է հաղորդագրությունում։ Զոհվածի 13-ամյա զարմիկը, որը նույնպես մեքենայում էր, չի տուժել։





























