ԱԷՄԳ-ի փորձագետներն այցելել են Զապորոժիեի ԱԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ եւ զննել սարքավորումները։ Զննման ընթացքում ականներ կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել, հաղորդում է ՌԻԱ-ն։
Նշվում է, որ ստուգման ընթացքում որեւէ սահմանափակում չի եղել, եւ փորձագետները ոչ մի ական կամ պայթուցիկ չեն հայտնաբերել:
Միաժամանակ նշվում է, որ հուլիսի 23-ին հայտնաբերված ականները դեռ տեղում են:





























