Մալթայում հայտնվել է շների համար նախատեսված թատրոն, որն արդեն ներկայացրել է կենդանիների համար առաջին մասնագիտացված բեմադրությունը: Ռեժիսորներն ու դերասանները ներկայացում են բեմադրել երկու շան տերերի ու նրանց խնամյալների մասին, գրում է Europulse-ը։

Ներկայացման ժամանակ շները լսել են հանգստացնող ձայներ՝ ընկերական հաչոցներ, երեխաների խոսակցություններ, հարվածային գործիքների մեղմ ռիթմեր։ Դրանք կենդանիների մոտ դրական արձագանք են առաջացնում և ագրեսիայի չեն հրահրում։

Հանդիսատեսներին պետք է մինչև երկու մետր վզնոցով տանել ներկայացման։ Տերերը պետք է իրենց հետ ունենային սնունդ, ջուր և մաքրությունն ապահովելու համար փաթեթ։ Ներկայացման ժամանակ թատրոնում հերթապահել են կենդանավարժներ ու բուժակներ։